galatv.am-ը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
Հատված հարցազրույցից.
- Ովքե՞ր են այսօր Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, ո՞ւմ վրա հենվելով կամ ո՞ւմ ռեսուրսն օգտագործելով Քոչարյանը կկարողանա մտնել ասպարեզ: Պարզ ասած՝ ովքե՞ր են նրա զինվորները:
- Քոչարյանին սատարող ուժերն են «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ Հանրապետական կուսակցության մի մասը: Եթե փոխվում է վարչապետը, ինքնաբերաբար կփոխվի նաեւ կառավարությունը: Քոչարյանի թիմակիցներից Վարդան Օսկանյանը այդ պարագայում կարող է ետ գալ որպես արտաքին գործոց նախարար, բայց այդ պաշտոնի առումով շատ կարեւոր է, որ նախագահն ու վարչապետը բանակցությունների մեջ մտնեն, որովհետւ այդ պաշտոնը «պատկանում է» նախագահին, այլ ոչ թե վարչապետին: Ընդհանուր առմամբ, եթե խոսենք Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց մասին, ինչպես արդեն նշեցի, մրցունակ անձերից շատ մարդ չի մնացել: Եթե Քոչարյանը մեջտեղ գա, Ծառուկյանը, Օսկանյանը պիտի թողնեն իրենց տեղը: Նրանք այլեւս պետք է կողմնորոշվեն՝ ում ուղղությամբ թեքվել կամ գործել: Այժմ էլ որոշակի անուղղակի ծառայություններ նրանք մատուցում են Քոչարյանին, բայց եթե վերջինս ռեալ հավակնություններ ներկայացնի վերադառնալ քաղաքականություն, Օսկանյանն ու Ծառուկյանը վերջնականապես պետք է կտրվեն իշխանություններից: Հատկապես Ծառուկյանը հիմա փորձում է հնարավորինս չեզոք երեւալ, երկխոսել իշխանությունների հետ, Օսկանյանն այդ առումով ավելի արմատական է փորձում երեւալ… Քոչարյանի վերադարձի պարագայում այլեւս հնարավոր չի լինի լարախաղացի կերպարում հանդես գալ՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: ԲՀԿ-ի ներսում էլ կան թեւեր, ինչպես արդեն նշեցի, Գագիկ Ծառուկյանը փորձում է չեզոք երեւալ, ավելի ռուսամետ է, Օսկանյանը՝ եվրոպամետ: Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու պարագայում պետք է փորձի նաեւ կարգի հրավիրել այդ թեւերին, միավորել նրանց: Կլինի դա, թե ոչ՝ դժվար է ասել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում