▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր հանցանք են գործել, պիտի պատասխան տան. Ժիրայր Սեֆիլյանը՝ Արայիկ Խանդոյանի մահվան մասին

 

Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ինքը համոզված է, որ Արայիկ Խանդոյանի մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու անմարդկային բանտային պայմանները.«Բժշկական հետազոտությունները մեզ ապացուցում են, որ դատարանի նկուղում Արայիկի խոշտանգումը մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքը կարճացնելու վրա: Այս ամենի մասին, իհարկե, առաջիկայում մեր պաշտպաններն ավելի մանրամասն կխոսեն, փաստերով հանդես կգան: Եվ ովքեր հանցանք են գործել, պիտի պատասխան տան»,- հավելել է Սեֆիլյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է անցնող տարվա իրադարձություններին, Սեֆիլյանը դրական երևույթ է համարում, իր խոսքով, երկրում քաղաքական դաշտի ձևավորումը: «Բոլորս հասկանում ենք, որ առանց ձևավորված քաղաքական դաշտի հնարավոր չի լինի երկրի զարգացումը ճիշտ հունի մեջ դնել: 1990-ականների սկզբին մեզ նման պատմական առիթ տրվել էր: Դժբախտաբար, այն ժամանակվա իշխանությունները, չհանդուրժելով ընդդիմադիր երևույթը, երկրորդ բևեռ հասկացությունը, ճնշեցին այդ ամենը, սկսեց մեր զարգացման անիվը հետ պտտվել և հասանք մինչև 2018 թվականը: Հիմա, կարծես, ժամանակն է գաղափարական դաշտի ձևավորման, գաղափարական բանավեճի, երկխոսության, առանց որի հնարավոր չէ քաղաքական դաշտը պատկերացնել»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը: 

Կարդացեք նաև՝2018 թվականին ավտորիտար չարիքը փլուզվեց, բայց չվերացավ. Գարեգին Չուգասզյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее