▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. գյուղապետի որդին մահացել է

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ըստ տեղեկությունների` մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее