Այսօր, օգոստոսի 2-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Երեկվանից Վեդիի ծննդատան մոտ են հավաքվել Վեդի քաղաքի բնակիչներ, ովքեր նշված ծննդատուն էին տեղափոխել Վեդի քաղաքի բնակչուհի 29-ամյա Քնարիկ Մանուկյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ք․ Մանուկյանի հարազատներն ասում էին․ «Երեկ Քնարիկին, ով հերթական հղիությունն է ունեցել, առողջ վիճակում բերել ենք էստեղի ծննդատուն, ու ուրախությամբ սպասում էինք, որ պետք է 3-րդ երեխան ծնվեր։ Բժիշկները մեզ ասացին, որ աղջիկն առողջ է, պտուղը նույնպես, և կարող եք հանգիստ սպասել լավ խաբարի։
Ժամը 19-ի սահմաններում մեզ տեղեկացրեցին, որ պտուղը մահացել է։ Բոլորս մնացինք զարմացած։ Երբ ժամեր առաջ մեզ ասում են, թե՛ մայրը, թե՛ պտուղն առողջ են, ու սպասեք լավ խաբարի, իսկ ժամեր անց կարծես սև թուղթ լինեին․ մեզ ասում են՝ պտուղը մահացել է։ Էլ ավելի ցավ ու զայրույթ ապրեցինք, երբ առանց կեսարյան միջամտության մայրը 2-3 ժամ անց ծննդաբերել է մահացած պտուղը։ Մինչդեռ բազմաթիվ անգամներ լսել ենք, որ եթե պտուղը մահացած է լինում, բժիշկները պարտավոր են առանց հապաղելու կեսարյան եղանակով հեռացնեին։ Մինչդեռ՝ դա մենք էլ էինք պահանջել, սակայն տեղի բժիշկները պնդում էին, որ 3-րդ երեխան է, իր ուժերով կծննդաբերի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


