▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար վայոց Ձորի մարզում. 52-ամյա վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: 

Ժամը 21:50-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 52-ամյա Արծրուն Հ.-ն իր վարած УАЗ մակնիշի 18 ՏԼ 177 համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղի «Թափ» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250մ գլորվել ձորը:

/filemanager/uploads/2019/09/week-5/avtovtar.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Արծրուն Հ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, վարորդի համագյուղացի, 51-ամյա Անդրանիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, իսկ վայրը, որտեղից դուրս են բերել մահացածին և վիրավորին, բավականին դժվարանցանելի է եղել և մարդիկ օգտագործել են հատուկ ճոպաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее