«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնել էինք, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծնունդը: Խնջույքին ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՔՊ խմբակցության պատգամավորները: Միայն Նիկոլ Փաշինյանն է պասիվ եղել՝ հավանաբար աչքի չընկնելու համար, ու շուտ է լքել թիմակիցներին: Տեղեկացանք նաե, որ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները՝ Արփինե Դավոյանը եւ Լուսինե Բադալյանը, չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին: Այն, որ Սիմոնյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում, գաղտնիք չէ: Կարկառուն երկու ՔՊ-ականներն իրար ատում են ու դա չեն էլ թաքցնում՝ հաճախ հրապարակավ խայթելով միմյանց: Այդպես է գրանցված Սիմոնյանի կինը սոցցանցերում»: |
«Ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet