▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջունում եմ Ձեր կենդանասիրությունը, բայց եթե շունը վրաս հարձակվի, թողնեմ կծի՞, թե՞ բանակցեմ. Միքայելյանը՝ Զոհրաբյանին

Աժ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից  ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը Նաիրա Զոհրաբյանն է։ 

Նախագծով սահմանվում է տուգանք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ 

Հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց, որ հարևան պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցրել է՝ եթե գիշերը քայլելիս շները հարձակվեն, ի՞նչ է անելու։

«Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթա, ի՞նչ պիտի անես։ Կամ էլ բանակցես», – կատակեց Միքայելյանը։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее