Օզի Օսբորնը մահացել է հրաժեշտի համերգ տալուց մի քանի շաբաթ անց
Հևի մետալի աստղ Օզի Օսբորնը մահացել է իր Black Sabbath խմբի անդամների հետ վերամիավորվելուց և երկրպագուների համար հրաժեշտի համերգ տալուց ընդամենը մի քանի շաբաթ անց։
Նա մահացել է ընտանիքի սիրով շրջապատված մինչև իր վերջին շունչը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով արտիստի ընտանիքին։
Օզին վերջին տարիներին տառապում էր Փարքինսոնի հիվանդությամբ և այլ առողջական խնդիրներ ուներ, այդ թվում՝ 2019 թվականին ընկնելուց հետո ստացած վնասվածքների բարդություններ։
Շրջագայությունը չեղարկելու հարկադրանքից հետո նա անակնկալ ելույթ էր ունեցել Բիրմինգհեմի բեմում՝ 2022 թվականի Համագործակցության խաղերը փակելու համար։