▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողմնորոշելու համար

Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար:  Այս մասին գրել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Վահան Արծրունին:

«Իրանից եկած վարակված ուղևորը բնականաբար վարակել է ինթնաթիռում գտնվողներին, անցակետի աշխատակիցներին, տաքսիստին և իր հարազատներին:
Ո՞նց կարելի էր վարչապետի կարգադրությունից հետո Իրանի սահմանը չփակել:
Ո՞վ է հիվանդի հետ առնչություն ունեցողներից զննվել, կորոնավիրուսի թեստ անցել, հոսպիտալացվել:
Ոչ ոք... սա հանցավոր թեթևամտության հետևանք է:
Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար:

«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա»»,- գրել է  նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее