▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են Հայկ Բաբուխանյանին զրկել մանդատից

Ֆեյսբուքում բացվել է էջ, որով պահանջում են ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին զրկել մանդատից:

Պահանջի հիմք է հանդիսացել Հայկ Բաբուխանյանի աղմկահարույց ասուլիսը, որի ընթացքում պատգամավորը որոշակի որակումներ էր տվել  Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողներին:

Պատգամավորի հրաժարականը պահանջող ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշվում է. «Օրեր առաջ թերահավատորեն մոտեցանք մի քանի լրատվական կայքերի հրապարակած հոդվածին, որտեղ Բաբուխանյան ազգանունով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ կոչեցյալը մամլո ասուլիսի ժամանակ բացեիբաց վիրավորել է ավելի քան (ընդ որում, պաշտոնական թվերով) կես միլիոն ՀՀ քաղաքացիների՝ անվանելով նրանց դավաճան, անգիտակից ու համասեռամոլության կողմնակից: Այսօր հրապարակվեցին փաստացի ապացույցները: Բանն այն է, որ ժամեր անց ՍԻՄ կուսակցությունը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր, որ այդ ամենը հերյուրանք է ՍԻՄ կուսակցության նախագահի հասցեին: Որից անմիջապես հետո կայքերում հրապարակված հոդվածները կա՛մ հանվեցին, կա՛մ էլ խմբագրվեցին: Տեղեկույթ տարածվեց նաև, որ զանգահարել են ու հայտնել, թե տեղեկատվությունը կեղծ է և պետք է հեռացնել հոդվածը: Մեր ԱԺ այս թափթփուկ պատգամավորը, հույս ունենալով, որ տեսախցիկները չեն ֆիքսել իր ասածը, վստահորեն պնդում էր, թե ինքը չի վիրավորել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին, այնինչ այսօր համացանցում հայտնվեց նրա հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ ամեն ինչ պարզ լսվում է, թե ինչ է ասել այս պատգամավոր կոչեցյալը: Հիմա արդեն վստահ կարող ենք թքել այս պատգամավորի երեսին ու պահանջել անմիջապես վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՀ ԱԺ-ը նման տգետների ու անբարոյական գործիչների վայրը չէ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее