▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են վարկային արձակուրդ․ բողոքի ակցիան շարունակվում է

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները՝ մինչև խնդրի լուծում ստանալը։ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում։ Բողոքի ակցիա իրականացնողները կարծում են, որ ժողովուրդը պարտավոր չի մնալ վարկային բեռի ծանրաբեռնվածության տակ, մանավանդ կորոնավիրուսի պայմաններում․ «Ամենակարևոր և առաջին պահանջը՝ մեկ տարի վարկային արձակուրդն է։ Քաղաքացին այսօր շատ ծանր իրավիճակում է, և նրան ուշքի գալու համար ժամանակ է պետք։ Հետո, այն վարկային կազմակերպությունները, որ այս արտակարգ դրության ժամանակ ժողովրդին հոգեբանորեն ճնշել են, և իրենց բարձր տոկոսների արդյունքում մարդկանց թալանել են, դրանք պետք է միանշանակ փակվեն»,-նշում են կազմակերպիչները։

Տեսանյութը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее