▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում ենք անվավեր ճանաչել ուղեվարձի թանկացման որոշումը.ստորագրահավաք

Համացանցում  ստորագրահավաք է սկսվել` «Երևանի քաղաքապետարան: Անվավեր ճանաչել Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը» պահանջով:

Ստորագրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ս.թ. հուլիսի 20-ից Երևան քաղաքում երթուղային տաքսիների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացել է 50-100% - ով, ինչի վերաբերյալ պատկան մարմինները տվել են, մեղմ ասած, անտրամաբանական հիմնավորումներ: Ելնելով վերոհիշյալից՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անվավեր ճանաչել վերոհիշյալ որոշումը՝ ուղեվարձը թողնելով մինչև հուլիսի 20-ը եղած սահմաններում»:

Հիշեցնենք, որ այսօրվանից հասարակական տրանսպորտի ուղեվարձը դարձել է 150 դրամ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել: Համացանցում մի շարք նախաձեռնություններ են ստեղծվել: Այսօր առավոտվանից մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակտիվիստները թռուցիկներ են բաժանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее