▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակել են զինվորի դին Երևան բերող մեքենայի ճանապարհը. Ծեծկռտուք ոստիկանների և զինվորի հարազատների միջև

ASEKOSE.am-ի տեղեկություններով Մարտունիի Վերին Գետաշեն գյուղից սպանված զինվորի դիակը Երևան բերող  մեքենայի ճանապարհը փորձում են փակել: Նրանք արդեն Սևանի ճանապարհին են: Մեր տեղեկություններով` այս պահին բախվել են  ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Նրանց միջև ծեծկռտուք է սկսվել:

Հիշեցնենք, որ  Մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր: Սակայն,  զոհված զինծառայողի ծնողները և համագյուղացիները  Զինվորի դին բերում են Երևան`  Կառավարության շենքի դիմաց` որպես բողոքի նշան:

Դեպքի առնչությամբ`  ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կարծիք է հայտնել,  որ բացատրություն են պահանջում ոչ թե սպանողից, ոչ թե  նրա տան դիմաց են տանում դին, այլ ՀՀ Կառավարության, ինչը խոսում է դեպքերի հերթական ոչ ադեկվատ արձագանքի մասին:

 Հիշեցնենք,  որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее