▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակելու են ականջները, որ «թուրքական ոռնոցները լսելուց կանտուզիան չսրվի»

«Քիչ հետո հրապարակում կսկվի համերգ-կապիկությունը (նկատի ունի Նունե Եսայանի համերգը. խմբ.), ու մենք ստիպված կլինենք բամբակով փակել մեր ականջները, որ էդ թուրքական ոռնոցները լսելուց  մեր կանտուզիան չսրվի: Մենք էլ ժողովրդի հետ սպասում ենք կրկեսի շենքի ավարտին, որ էս կապիկներին ուղարկենք՝ այնտեղ անեն իրենց կապիկությունները»,- epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն, ով այսօր վաղ առավոտից Հանրապետության հրապարակի հարակից այգում ընկերների հետ  բողոքի ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն  իրենց ձերբակալված ընկերոջ. նրանք  պահանջում են, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատի երեկ Վոլոդյա Ավետիսյանի  ձերբակալության մասին արված հայտարարության հեղինակին և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկի՝ սուտ ինֆորմացիա տարածելու ու դեպքերը սուտ ներկայացնելու համար:

Մանրամասները` տեսանյութում  և սկզբնաղբյուր կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее