▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ». Էջմիածնում ցույց են արել քաղաքապետի դեմ

Էջմիածին քաղաքում այսօր՝ հուլիսի 9-ին, Ջիվան Աբրահամյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրանք պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով, թե պրովոկացիաներ է իրականացնում, աշխատում է նախկին քաղաքապետի ոճով, ընտանիքի անդամները վատ են վերաբերվում քաղաքացիներին։

 

 

«Նա սկսել է էժանագին պրովոկացիաներ իրականացնել։ Եթե դուք, հեղափոխությանը չմասնակցելով, կարողացել եք դառնալ Նիկոլ Փաշինյանի կուսակցության մի մաս՝ դա ընդամենը հեղափոխության սխալն է եղել։ Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, էս խոսքերս ձեզ համար թող օղ լինեն: Ամեն անգամ, եթե պատի անկյունում հակահեղափոխական բառն եք օգտագործում, ես այստեղ պարզ ժողովրդի առաջ կանգնում, ասում եմ` ձեր արարքներն են հակահեղափոխական, այլ ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Ու մի՛ ասեք, որ աղջիկ ա, կներեք, որ աղջիկ ա, քաղաքում թո՞ւյլ տանք՝ ինչ ուզենա, անի: Եկել եք, պետք է աշխատեք, ոչ թե եկել եք, ձեր տունը վերանորոգեք»,- ասել է Ջիվան Աբրահամյանը։

 

 

 

 

 

 

 

 

news.am-ն է գրում և նշում, որ Ջիվան Աբրահամյանն ասել է, փոխարենը՝ քաղաքապետն աշխատի քաղաքացիներին հուզող խնդիրը լուծելով, եկել՝ իր տունն է նորոգում. «Եթե չեք կարողանում կատարել ձեր աշխատանքը, ապա գտեք նոր աշխատանք, սա փիառվելու տեղ չի, դրա համար դերասանական ֆակուլտետ դիմեիք։ Տարիքով մարդկանց դես ու դեն եք ուղարկում` էս կաբինետ, էն կաբինետ: Եթե դու ունես բարձր ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա, դրանով մենք քեզ ավելի շատ կհարգենք, որ դու հասկացար քո սխալը»։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ քաղաքի փոսերը օր օրի մեծանում են, եւ փոսալցման աշխատանքներ չեն իրականցվում. «Փոսերն օր օրի մեծանում են։ Մի քանի օր առաջ մի հղի կին ընկնում էր փոսը, հազիվ պահեցի, ամոթ ա, դու ոչնչով չես տարբերվում Կարեն Գրիգորյանից, լավ չի աղջիկ ջան, էս գիշեր նստի, եղունգներդ կրծելով մտածի՝ ինչ ա լինելու մեր քաղաքի վիճակը։ Պապադ էլ դարձել է կինոյի տղեն։ Հիմա չենք հասկանում, պապա՞դ ա քաղաքապետը, թե՝ դու։ Պապայիդ ասա, որ չեմ նայի՝ կին եմ, պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ, էջմիածինցին չի վախենում իրենից»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Ջիվան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее