▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապս էլ Քրիստոսի ձեռը բռնած գա, ես գիտեմ, որ մի բանաձև կա

ԱԺ-ում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն իր ելույթում տեղեկացրեց, որ որպեսզի արդյունավետ լինի օբսիդիանի շահագործումն ու մշակումը, որոշվել է, որ հանքավայրի շահագործման համար օպտիմալ պետտուրքը 100 հազար դրամն է՝ 10 մլն-ի փոխարեն: 

«Փաստորեն, առաջ տալիս էինք 10 միլիոն, հիմա պետք է 100.000 տանք: Բա ինչո՞ւ էին 10 միլիոն հաշվել, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար»,-հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն ասաց, որ ֆիքսված գին  է սահմանվել:

Պապս էլ Քրիստոսի ձեռը բռնած գա, ես գիտեմ, որ կա մի բանաձեւ՝ դա ռոյալթին է՝ կապված գնի հետ: Հանքերի հետ խաղ անել չի կարելի: Քիչ ես դնում՝ գերշահագործում է գնում, շատ ես դնում՝ գործն է կանգնում: Դրա համար պետք է հարկել՝ հաշվի առնելով սուբյեկտի եկամուտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее