▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Para TV-ի օպերատորը հանրահավաքում մարմնական վնասվածք է ստացել

PARA TV-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը:

Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում:

Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը: Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»:

Տարբեր տեղեկություներ են շրջանառվում այն մասին, որ օպերատորը վնասվածք է ստացել մայիսի 25-ին Ազատության հրապարակում  հրավիրված հանրահավաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее