Աբովյանի քաղաքի հարևանությամբ գտնվող ,,Փարավոն,, կենտրոնում ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատվին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից տրված ընթրիքը, որին հրավիրված են եղել և մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Կենտրոնում գործող կազինոյի բացում, որի մասին այսօր պարբերաբար գրել են լրատվամիջոցները, նախատեսված չի եղել, հետևաբար և` նման միջոցառում տեղի չի ունեցել :
Այս մասին Asekose.am-ին հայտնել է ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: