▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փարավոն»-ում խմել են Սերժ Սարգսյանի կենացը

«Հրապարակը» գրում է, թե շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը եւ «Փարավոն»` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը:

Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ: Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, Հրանտ Վարդանյանը, բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում եւ Վարդան Օսկանյանն ու Գրիշա Մարգարյանը: Մկրտության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդը:

«Ժապավեն կտրեցի՞ք կազինոյի բացման ժամանակ, ո՞վ կտրեց»,- հարցրինք մեր զրուցակցին, ով մասնակցել էր այդ արարողությանը: Չէ՞ որ մասնակիցների թվում էր նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ժապավեններ կտրել սիրում էր: «Ոչ, ժապավեն-բան չկար»: Միջոցառման թամադան եղել է Ժպիտ Գարիկը: Դրսից շատ հյուրեր են եղել, սակայն «ակտրիսաներ», ինչպես կասեր Տիգրան Արզաքանցյանը, չեն եղել: «Համեստի մեջ էր»,- շարունակեց ԲՀԿ մեր աղբյուրը: Ի դեպ, չնայած Սերժ Սարգսյանը չէր արձագանքել հրավերին, բայց մկրտված երեխաների կենացից անմիջապես հետո խմել են նրա կենացը:

 

Մանրամասներն ու հետաքրքիր այլ հոդվածներ ՀՐԱՊԱՐԱԿ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее