▲ Դեպի վեր

Понедельник, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Պարեկների պրոֆեսիոնալ ուսուցման մեջ կա լրջագույն բաց․ Նախկին փոխոստիկանապետ

Պարեկների կողմից ուժի կիրառումը պետք է բացառիկ միջոց լինի, բայց այդ պարագայում էլ պետք է ապացուցվի, որ իրենք իրավախախտում են վերացնում, ոչ թե ուղղակի խոչընդոտ, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը` մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութը, որտեղ պարեկները վարորդին հանում մեքենայից, գցում գետնին և բռնի կերպով բերման ենթարկում։

«Տվյալ տեսանյութը նայելիս ստեղծվում է հակառակ տպավորություն` իրավախախտում առկա չի եղել, ու նմանատիպ հարցերի պատասխանները պետք է ծառայողական քննությամբ տրվեն։ Չեմ հասկանում, թե ինչ վտանգ են չեզոքացրել, ու ինչու է ֆիզիկական ուժը եղել ծայրահեղ կամ բացառիկ միջոց»,– նշել է  Քոչարյանը։

Նրա խոսքով` պարեկների պրոֆեսիոնալ ուսուցման մեջ կա լրջագույն բաց։ Հատկապես ուժի կիրառման մասով լրջագույն խնդիր է առկա։ Պարեկային ծառայությունը պետք է կոմպլեկտավորվեր բացառապես բարձրագույն կրթություն ունեցող անձանցից, իսկ այժմ կրթական ցենզը ցածր է, ու մարդիկ առանց համապատասխան գիտելիքների կարողանում են ներթափանցել այդ ծառայություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее