▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգևավճարների համար ՊԵԿ ղեկավարը կանչվել է «Իմ քայլը» խմբակցություն

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և որի օրակարգում ընդգրկված է 2 հարց՝ պարգևավճարների և Հարկային օրենսգրքի հետ կապված.

«Պարգևավճարների հարցը մեզ որոշակի մտահոգության տեղիք է տալիս և կարծում ենք, որ այդ հարցը վերանայման խնդիր ունի: Այս հարցը պետք է մանրամասն ուսումնասիրել ու կառավարության հետ միասին գալ միասնական որոշման»,- ասել է Մակունցը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է դրվի ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով նրա նշանակման և հետո պաշտոնավարման ընթացքի շուրջ հանրության դժգոհությունը, Լիլիթ Մակունցը պատասխանել է.

«Ցանկացած հարց, որը մենք բարձրացնում ենք, ինքնանպատակ չէ։ Ես կարծում եմ՝ ոչ հանրության կողմից բարձրացվող հարցերն են ինքնանպատակ, ոչ օրենսդիր և ոչ էլ գործադիր մարմնի կողմից։ Մենք ինչ խնդրի մասին խոսում ենք, ուզում ենք, որ դա լուծում ստանա։ Այս պահին չեմ կարող ձեր հարցին պատասխանել, այս պահին նման խնդիր չենք դնում։ Մենք խնդիր ենք դնում լուծել այս պահին մեր առջև դրած խնդիրները։ Ինքնանպատակ ոչինչ չկա, եթե պետք է քայլ անենք, որը ունենալու է հստակ լուծում, եկեք անենք այդ քայլը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее