Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ցանկացավ ելույթ ունենալ դատավորի ինքնաբացարկ չհայտնելու վերաբերյալ: Դատավոր Արմեն Դանիելյանը, վերջինիս ընդհատելով, խնդրեց զբաղեցնել իր տեղը՝ թույլ չտալով Պողոսյանին հայտարարությամբ հանդես գալ: Վերջինս շարունակեց զուգահեռաբար խոսել դատավորի հետ, ինչի արդյունքում բանավեճ սկսվեց երկու կողմերի միջև:
Դատավոր Արմեն Դանիելյանը, դիմելով Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանին, ասաց. «Պարոն Ալումյան, ինչ-որ բան այն չե՞մ ասում, որ ծիծաղելի է»:
Ալումյանը ցանկացավ խոսք ասել, սակայն դատավորը թույլ չտվեց՝ պարզաբանելով, որ այժմ այդ փուլը չէ:

Հայկ Ալումյանը, դիմելով դատավորին, ասաց. «Ուրեմն դա իմ նկատմամբ չկիրառեք: Դա ես Ձեզ առաջին անգամ եմ ասում: Առաջին անգամ եմ ասում, մեղմ եմ ասում, նուրբ եմ ասում: Մյուս անգամ սենց չեմ ասելու»:
Արմեն Դանիելյանն էլ իր հերթին հարցրեց. «Պարոն Ալումյան, մատը ի՞մ վրա եք թափ տալի»:
Ալումյանը ցանկանում էր իր առարկությունը հայտնել, սակայն դատարանը չէր ընդունում՝ անընդհատ պարզաբանելով, որ պատեհ պահին նրան կտրվի հնարավորություն: Ալումյանը հայտարարեց, որ մինչև իր առարկությունը չանի, չի լռելու:
Դատավորը ստիպված 10 րոպե ընդմիջում հայտարարեց:
Վերադառնալով դահլիճ՝ դատավորը ներողություն խնդրեց ներկաներից կատարված միջադեպի համար:
Կարդացեք նաև՝
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Կարդացեք նաև՝ Քոչարյանի դեմ ակցիա անող ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանում ներկայացնելու


