▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Դանիելյանն ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մեկնաբանություն էի արել պատիս: Դանիելյանը գրառումս համարել է անձնական տիրույթն անցնող և իմ Աժ կուսակից ընկերներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով հորդորել ինձ «օգնել սերտել» մի քանի հանգամանք:

Մասնավորապես գրել էր, որ վերջին անգամ «խորհուրդ է տալիս հեռու խաղալ», որ իր հետ կապված «հանգամանքները անձնականացնելու և իրեն կծմծելու փորձերի վրա ինձնից շատ ավելի փորձառուների ատամներն են ջարդվել»: Դանիելյանը ակնարկում էր, որ ես չարաշահում եմ խմբակցությանն ամրակցված մեքենան և նախազգուշացնում, որ հաջորդը իր կողմից հրապարակային փուլն է:
Պարոն Դանիելյան, ձեր անելիքը կարող եք հրապարակավ ասել:

 

Երբ իմ տեսակետներից որևէ մեկը վիրավորվում է պատրաստակամություն եմ հայտնում միտքս պարզաբանելու, ինչը քիչ առաջ փորձեցի անել Դանիելյանի հետ հեռախոսազրույցում: Ցավոք, պարոն Դանիելյանն ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց, ինչն էլ և հիմք հանդիսացավ այս գրառումս կատարելու և ցույց տալու ԱԺ «Իմ Քայլը» պատգամավորի խոսելաոճը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее