▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանը ճանաչեց իր վրա կրակողին

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր դատարանում հայտարարել է, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն է իր վրա կրակել: Ըստ նրա, իրեն ցանկացել են սպանել, սակայն իր բախտը բերել է, և սպանությունն ավարտին չի հասցվել: Նա հավելեց՝ մարդն ապրում կամ մահանում է Տիրոջ կամքով: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Գործով տուժողը հայտնել է, որ մահափորձի օրը մեքենայից դուրս է եկել, մտել շքամուտք, ապա վերադարձել մեքենայի մոտ՝ պայուսակի հետևից, որը վերցնելուց հետո նկատել է մի անձնավորության՝ նա ձեռքը պարզել էր, զենք չէր երևում, «փաթաթած էր ինչ-որ բանով»: Տուժողը հենվել է հարևանի մեքենային, որի հետևանքով մեքենայի կառավարման ազդանշանը միացել է: Արձակված կրակոցից ցավ է զգացել կրծքավանդակում, հետ շպրտվել, երկրորդ կրակոցն արդեն չի կպել նշանակետին:

Առաջին կրակոցից հետո փամփուշտը մնացել էր մարմնի մեջ և վիրահատության անհրաժեշտություն առաջացել: Պարույր Հայրիկյանն ընդգծել է, որ մահափորձը քաղաքական գործչի դեմ էր և նպատակ ուներ վախեցնել ոչ թե իրեն, այլ մարդկանց: Պ.Հայրիկյանը հայտարարել է, որ ամբաստանյալներին ճանաչում է գործի բերումով և նախագահական ընտրություններից: Իր համար մարդկայնորեն անընդունելի է ՀՀ նախագահի թեկնածու, մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի հայտարարությունն առ այն, որ «իմ մեքենան ավելի թանկ արժե, քան Պարույր Հայրիկյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее