«Ընդդիմության» որոշակի ներկայացուցիչներ հանրահավաքը դարձրել են համերգ: Ինչի՞ եմ ասում: Բացատրեմ: Էսօր վերքին 20 մլն ուզող, պուլյա վ գրուդի, հնարավոր ամեն ինչի սիմվոլ, թրաշով Հայրիկյանը հայտարարություն է տարածել, որ իր՝ նոյեմբերի 29-ի հանրահավաքի մասնակցելու համար հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 28-ն է:
Էս մարդուն, ինչպես շատ հանրահավաքիստների, թվում է թե ծովը ծնկենրից է, ու քիչ հերիքա, որ ինքը վստահ է, որ իրա հանրահավաքին մասնակցելու համար մարդիկ հերթ են կանգնել ու հայտ են ներկայացնում, մի հատ էլ վերջնաժամկետ է դնում, թե նայեք՝ ուշացաք, չեմ թողելու գաք:
Լավ ա չի ավելացրել՝ «Տեղերը սահմանափակ են», «5 րոպե ուշացողները կստանան նկատողություն», «Հայտ ներկայացողներին ներկա-բացակա եմ անելու», «լավագույն մասնակիցներին սպասվում է մրցանակներ» ու տենց...
Պարույր ջա՛ն, հանրահավաքը համերգ չի, որտեղ դու պիտի երգես, ուղղակի տոմսերը անվճարա: Հանրահավաքը լուրջ բանա, որը դժվար դու հասկանաս՝ ինչ ա: