ԱԺ-ում պատգամավորները շարունակում են անդրադառնալ այս շաբաթվա ամենաարդիական թեմաներից մեկին` կենսաթոշակային վճարներին: Մեծամասնություն կազմող իշխանական թևի ներկայացուցիչները կարծես թե դեռևս որոշում են` գնալ Չիլի, թե՞ բացատրություն տալ ժողովրդին:
Միքայել Մելքումյանի խոսքով շատ հարցերի պատասխաններ դեռևս տրված չեն: Ո՞վ է ասել, թե մեկ միլիոն աղքատների թիվը կդառնա 200-300 հազար, աշխատատեղերի մասին խոսք չկա.լինելու են, թե՝ ոչ.
«Օրինակ, ասե՞լ եք, թե 2019 թվականին դրամ-դոլար փոխարժեքը ո՞նց է լինելու,-հարցրեց պատգամավորը:
Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խոսելով թեմայի մասին` դժգոհեց, որ ամեն անգամ ասվում է` այս լինի, այն լինի.
«Երբ միացնում եմ ռադիոն` երեխաները հարցնում են` ինչո՞ւ են մոլորակները պտտվում, պտտվում ու իրար չեն հարվածում: Այդպես էլ է լինում»,-ասաց Հակոբ Հակոբյանը` նշելով, որ այս ռեֆորմը ավելի կարևոր է միջին աշխատավարձից ցածր եկամուտ ստացող մարդկանց համար.
«Ապահովվում ենք նրանց ոչ ապահովված ներկան»,-հավելեց Սոցիալական հանձնաժողովի նախագահը` վերջում նոր սկզբունք առաջարելով.
«Սրանից հետո պետ է ասել` ոչ թե` լույսը բացվի բարին հետը, այլ դա պետք է փոխել` ասելով Փառքդ շատ` Տեր Աստված»: