a1plus.am-ի փոխանցմամբ` Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական հինգ ուժերի հետ հանդիպումից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկումը դրական ֆոնով է ավարտվել։ Պարոն Մինասյանը չի բացառել, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է կասեցնել պարտադիր բաղադրիչը, որպեսզի մարդիկ չվճարեն պարտադիր գումարները, գործատուներն էլ տույժ ու տուգանքի չենթարկվեն։ Ըստ պատգամավորի՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կառավարությունը կպատրաստի օրենքի նախագիծ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում