▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր չէ նույն քանակի զենք ունենալ, ինչ հակառակորդը.Պաշտպանության նախարար

«Սպառազինվելու համար պետք չէ մտնել մրցավազքի մեջ: 21-րդ դարում միշտ կարելի է ընտրել խելացի պաշտպանության մոտեցումը՝ ընտրելով փոքր ռեսուրսով արդյունավետություն ապահովող զինատեսակները: Պարտադիր չէ նույն քանակի զենք ունենալ, ինչ հակառակորդը»,-ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում զենքի արտադրությանը՝ նախարարն ասաց, որ կա մեծ ներուժ, վերածննդի որոշակի շարժ գիտաարտադրական շրջանակներում և ՊՆ-ն ամենօրյա աշխատանք է կատարում նման ընկերությունների կողքին կանգնելու և արդյունքը ի նպաստ զինված ուժերի կիրառելու համար.

«Մեր ԶՈՒ-ն լայնորեն օգտագործում  է տեղական որոշ սպառազինությունների տեսակներ, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք չներկրել այլ զենքեր, որովհետև շատ զենքերի արտադրությունը ՀՀ-ում կամ հնարավոր չէ, կամ նպատակահարմար չէ  տնտեսական տարբեր հանգամանքներից ելնելով»,-նշեց նախարարը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее