▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարտեզ» ռեստորանի մոտ կրակոցների գործով հետախուզվողին գտել են հիվանդանոցում և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ

Փետրվարի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Էմիլ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

 

 

 

 

 

Վերջինս ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության փաստով: Նա հայտնաբերվել է ոստիկանների և քննիչների կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մարմնի տաբեր հատվածների «կույր վիրավորումներ» ախտորոշմամբ:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее