Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։ Հայրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տունը վաճառում է պարտքերի պատճառով։
«Շտապ՝ շուկայականի կես գնով (պարտքերիս եւ պարտքիս համար) վաճառում եմ տունս (1000+ քմ) եւ նրա այգին 2300 քմ։ (Դավթաշեն, Ձոր 1)»,- գրել է նա։
Նշենք, որ նախկինում ևս Հայրիկյանը նման հայտարարություն տարածել էր, մասնավորապես 2021թ-ին արված մի գրառմամբ նա տունն ու հողը ցանկացել է վաճառել միայն հողի գնով, սակայն մինչ այժմ տունը չի վաճառվել։
***
|
Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ տունը վաճառում է «պարտքերի և ՊԱՐՏՔԻ պատճառով։ Այսօր էլ Պարույր Հայրիկյանը առանձին գրառմամբ տեղեկացրել է. «Նիկոլն էս բոլորին «մոբիլիզացրել» է, որ ի՞նչ։ Սրբապիղծներ, ձեզ համար է փողն ամեն ինչ ու առանց փողի ոչինչ եք։ Ես վճարել եմ հենց 25 թ-ի վարձերն ամեն անգամ այգին ջրելուց անմիջապէս յետոյ՝ վկաների ներկայութեամբ ու ստացականներով։ Եւ Գառնիում էլ վճարել եմ հնարուած, այո՝ հնարուած, այդ պարտքերը։ Զանգահարեցի իրենց նշած համարով, չեն պատասխանում։ Հիմա սա տեղադրում եմ ու հարցնում այդ ճիւաղաստրուկներին․ ձեր ուզածն ի՞նչ է»: |
Դիտեք նաև՝


