ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրություների նախնական արդյունքները(Ընտրությունների վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի մայիսի 21-ին):
Ըստ վերջին տվյալների, որոնք ներկայացնում են 474 ընտրական տեղամասերի արդյունքները պատկերը հետևյալն է. Ընդհանուր ընտրողների թիվը 842 151 է, որից ընտրություներին մասնակց ել են 345 158: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ` 240 036 կամ 71.25 %-ը, «ԵԼՔ» 70 731 կամ 21%-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 26109 կամ 7.75%-ը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար արդյունքը կանխատեսելի էր:
«Երևանի քաղաքապետի ընտրությունն անցկացվեց խորհրդարանականի նման: Պարզ էր, որ Երևանի քաղաքապետը ՀՀԿ-ական է լինելու, «ԵԼՔ»-ն էլ որոշակի ձայն է ստանալու»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով.
«Քանի որ թեկնածուների թիվը քիչ էր, ապա մյուս ուժերի կողմնակիցները պարզապես ընտրության չգնացին, ո՞ւմ օգտին պետք է քվեարկեր օրինակ ԲՀԿ-ի կողմանկիցը»:
Անի Կարապետյան