▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել. Վիգեն Սարգսյան

«Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։ Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել։

 

 

 

 

 

 

 

Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր, մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարներն այդ մարտահրավերներից՝ անհամեմատ ավելի փոքր և ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա ու չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը տարածաշրջանում»,-գրել է Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով քվեարկությունից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее