«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած մոսկովյան այցի ընթացքում Փաշինյան-Պուտին 30 կետանոց «լավաշ» հայտարարությանը, որով կողմերը հավատարմություն հայտնեցին միմյանց և տարբեր ոլորտներում համագործակցության խոստումներ տվեցին, և այն դիտվեց իբրև Պուտին-Փաշինյան սիրախաղի դրսևորում, դիվանագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել: Ճիշտ հակառակը` Փաշինյանին հերթական անգամ խստորեն զգուշացրել են, որ զերծ մնա Արցախի, ինչպես նաև Հայաստանի սահմանազատման հարցերով Արեւմուտքի ու Բաքվի հետ շփումներից` նոր առաջարկներ, տարբերակներ քննարկելուց, քանի դեռ այդ առաջարկները չի քննարկել ռուսական կողմի հետ։ Խոսքը բրյուսելյան հանդիպման և պայմանավորվածությունների մասին է։ Մեր աղբյուրի կարծիքով՝ ռուսական կողմը հասկանում է, որ չնայած Փաշինյանն անմռունչ ստորագրել է ռուսների 30 կետի տակ, սակայն ցանկացած պահի իր թիկունքում ԵՄ-ի հետ կարող է այլ պայմանավորվածությունների գնալ»: Մանրամասները` թերթի համարում: |
Փաշինյան-Պուտին հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet