▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանական խուժանը տարբեր համայնքներում փորձելու է ավելորդ լարվածություններ ստեղծել»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր հերթական տեսաուղերձում հայտարարեց, որ առաջիկա կիրակի և մնացած բոլոր կիրակիներին մասնակցելու է պատարագների, սակայն նախապես չի հայտարարելու, թե որ եկեղեցում է լինելու։ Ավելին, նա իր խոսքում շեշտել է, որ ինքն այցելելու է այն եկեղեցիներ, որտեղ պատարագի ժամանակ չի հնչեցվի Վեհափառի անունը, և հորդրել է քաղաքացիներին, ովքեր ցանկանում են, որ Փաշինյանն այցելի իրենց համայնքի եկեղեցի, քահանաների հետ «քրիստոնեաբար խոսեն» և համոզեն՝ չհնչեցնել Կաթողիկոսի անունը։
Այսինքն, Փաշինյանը, հասկանալով, որ իր կողմից իրականցվող PR շոուներն այդքան էլ էֆեկտիվ չեն, իր համար ցանկալի արդյունք չեն տալիս, համապատասխան զանգվածներ չի կարողանում գեներացնել, անցնում է ավելի պառակտիչ ու ջլատող քաղաքականության։
Բոլորս ենք հասկանում, որ այդ «քրիստոնեաբար հորդորները» միանշանակ չեն լինելու, փաշինյանական խուժանը տարբեր համայնքներում փորձելու է ավելորդ լարվածություններ ստեղծել, խանգարել պատարագի բուն ընթացքը, և տարբեր ինցիդենտների ենք ականատես լինելու։
Այստեղ Փաշինյանը հերթական անգամ օգտագործում է հռոմեական հայտնի՝ «բաժանիր, որ տիրես» մեթոդը և երկպառակտությունների ալիք է սկսում, որպեսզի եկեղեցին տեղերում մասնատի։ Ավելին, նա քաջ հասկանում է, որ տապալել է իր կողմից սկսած եկեղեցու դեմ արշավը, ուստի դիմում է նման ստորագույն քայլի՝ մարդկաց տեղերում հանում է իրար դեմ։
Իրականում այնպես չէ, որ Փաշինյանից հեռու է իր դեմքով նման խժդժություններ սարքելու կուլտուրան, ուղղակի այս փուլում, քանի որ առջևում նախընտրական գործընթացներ են, նա չի ցանկանում իր դեմքով գնալ նման խուլիգանությունների, դա անում է միջնորդավորված՝ սեփական օգտագործման խուժանի ձեռամբ, սակայն չի բացառվում, որ X փուլից ինքը ևս կցվի այդ գործընթացին։
Մի բան էլ․ գրեթե կասկած չունեմ, որ նա մի ստոր սցենար ևս կխաղարկի։ Դիտավորյալ նախապես չհայտարարելով, թե ուր է գնալու՝ նա կփորձի հանրությանն ապացուցել, որ մենք այդքան էլ քրիստոնա չենք, քանի որ ցավոք սրտի մարդիկ քիչ են մասնակցում պատարագների։ Փաշինյանը, ըստ ամենայնի, կգնա տարբեր հեռավոր համայնքներ, որտեղ եկեղեցին սակավամարդ կլինի, իրեն բնորոշ ձևերով տեսանյութեր կհրապարակի և կահտարարի, թե՝ «դուք միայն կենացների ժամանակ եք եկեղեցին հիշում, ու սեղանի շուրջ հայտարարում, թե քրիստոնա ենք, բա ո՞ւր եք, ինչի՞ չենք պատարագի մասնակցում»։ Ավելին, ցինիկաբար կասի, որ «եկեղեցին ծատայում է դրսի շահին և դուք այն պաշտպանում եք, երբ համապատասխան կենտրոնից ցուցում է գալի»: Ճիշտ այնպես, ինչպես հայտարարում է, թե՝ «հայրենիքի ու բանակի մասին միայն կենացների ժամանակ եք խոսում»։
Վերջում հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանի հույսը շարունակելու են մնալ հայտնի տիրադավների խումբը, որոնց, ըստ ամենայնի, կփորձի տարբեր տեղեր «գործուղել», որպեսզի Վեհափառի դեմ հակափիառ անեն, անվանարկեն և նրանց միջոցով հասնի եկեղեցու տապալմանն ու սեփական աղանդի կյանքի կոչմանը, ինչն իմ գնահատմամբ չաշխատող մեխանիզմ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее