«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել՝ ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետև նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել և խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։ Եվ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեև նա էլ սուպերնախարարի չի ձգում։ ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետին ներքին գործերի նախարար նշանակել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet