«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։
Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենևին նման հայտարարություն չի արել, և վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։
Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը և ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիևին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի և հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։
Եթե չհաջողվի, և նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության և Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ և՛ կստորագրի խաղաղության պայմանագիրը, և՛ կոչնչացնի ընդդիմությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում