Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում` հարց ու պատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրել է, թե արդյոք ինքն է ոստիկանապետի այն տեղակալը, ում զանգահարել են պատգամավորները` Գյումրու դեպքերի առնչությամբ: Հիշեցնենք` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ Գյումրու սպանությունից հետո որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին և դիմել ինչ-ինչ հարցերով: Ապա հիշեցնելով ոստիկանապետի հայտնի արտահայտությունները` Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ է արել նրան: