▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը լուսանկար է հրապարակել արցախցի «պապիկ-տատիկի» հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ Արցախում արված ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։

Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»:

Հիշեցնենք՝ այսօր Արցախի Հանրապետության անկախության տոնն է:

Նշենք, որ  Ստեփանակերտի մատույցներում տեղադրված հայտնի հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է («Մե՛նք ենք մեր լեռները»)։ Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին և  խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее