▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը միտումնավոր խեղաթյուրել է»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մյունխենում Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է․ «Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»։ Հայ դիրքապահները ոչ թե Ադրբեջանի հետ սահմանին են սպանվել, այլ ՀՀ տարածքում, մեր տարածքում բուն դրած, ամրացած ադրբեջանական զինուժի կրակից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վնաս Հայաստանի միտումնավոր խեղաթյուրել է փաստերը, դե ադրբեջանցիներն էլ ավելի կխեղաթյուրեն ու կաղավաղեն»։

Թարմացված․ Ադրբեջանական АПА-ն գրում է, որ Մյունխենում ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее