«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի համար օրհասական այս օրերին ՀՀ կառավարությունում աշխատանքն ամենեւին էլ արտակարգ ռեժիմով չի ընթանում: Ավելին` արձակուրդային տրամադրությունները գերիշխում են առկա մարտահրավերների վերաբերյալ մտահոգություններին:
Այսպիսով` արձակուրդ են մեկնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եւ այլք:
Սակայն այս շարքում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանին արձակուրդ տալու որոշումը: Նրան տրամադրվել է չվճարվող արձակուրդ` ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 օր տեւողությամբ: Ըստ էության, հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ, Փաշինյանը կմնա առանց Համբարձումի խորհուրդների»: