▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին՝ եթե 4 գյուղերը չտանք, պատերազմ կլինի. Արթուր Խաչատրյան

Ինչպես Ադրբեջանի բոլոր պահանջների, այնպես էլ 4 գյուղերի պահանջի առջև Փաշինյանն ընկրկելու է․ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական անկլավների մասին ՔՊ-ականները խոսում էին դեռևս 2021-ից:

«Ազատելու մասին պարզ ասել էր նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որ 4 գյուղերի հետ կապված մենք խնդիր չունենք, մնացած գյուղերի հարցը կլուծվի սահմանազատման գործընթացում: Բնական հարց է առաջանում, եթե ամբողջ տարածքում են ուզում սահմանազատում անցկացնել, դե թող ամբողջ հարցը կոմպլեքս լուծվի սահմանազատման, սահմանագծման գործընթացում»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը շտապում է այս 4 գյուղերի հարցում, որովեհտև դրանք ամենառազմավարական նշանակություն ունեցող հատվածներից են:

«Եթե նայենք, թե ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք որտեղից են եղել, դրանք եղել են նոր ձևավորված սահմանից: Հիմա, եթե Ադրբեջանն առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արեւելքը խոցելի է լինելու, եւ Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու: Ցանկացած բան կարող են պահանջել, եթե ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը:

Սկզբից էս 4-ը կուզեն, հետո ուրիշ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ սահմանազատված չի սահմանը, ով ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին: Նույն պատճառաբանությունը կբերեն, որը բերեցին Ջերմուկի հատվածում շուրջ 150 քկմ տարածք օկուպացնելու ժամանակ»:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ եթե այդ 4 գյուղերը հանձնվեն, Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական թիրախում. «Բոլոր մխրճումները ռազմավարական նշանակություն ունեցող կետերում են: Դրանք բարձունքներ են, որոնք վերահսկում են ճանապարհները, եւ որտեղից հեշտ է Հայաստանը մեջտեղից կիսել:

Փաշինյանը ժողովրդի հետ խոսում է պարզ շանտաժի լեզվով՝ եթե սա չտանք, կլինի նոր պատերազմ, ժողովո՛ւրդ, դու դա ուզո՞ւմ ես, իրենք, ճիշտ է, 4 հոգու սպանեցին, եթե մենք հիմա մի բան անանեք, կարող է վաղը 40 հոգու սպանեն, եթե մենք մեր իրավունքների համար պայքարենք, կարող է Երևանն էլ կորցնենք»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее