▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել օգտատերերի կողմից ուղարկված այն լուսանկարները, որտեղ հակահամաճարակային կանոնները խախտած են։

«Մեր երեխեքը՝ հիմա, Քանաքեռում»,- այդպես է վերնագրել վարչապետն այս լուսանկարը։

  «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...»

«Հագուստի աշխարհ»՝ Արտաշատ»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հրապարակել է առեւտուր անելու ժամանակ դիմակ չկրելու լուսանկար. «Ի՞նչ եղավ սոցիալական հեռավորությունը եւ առեւտուր անելու համար պարտադիր դիմակը»։

«Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում»,- այսպես է վերնագրել բակում նստած քաղաքացիների լուսանկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее