▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը վախենում է արցախցիներից»․ Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու ՀՀ իշխանության պահվածքին՝ նշել է․ «Որևէ մեկը չի կարող ինձ հակառակը համոզել, որ այս իշխանության առաջնորդը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հայատյաց է: Ես կարող եմ շարունակել, կարող եմ հիշեցնել այն ամբողջ հայատյաց քաղաքականությունը, որը տարածվում էր իրենց ընտանեկան թերթի էջերից․ հիշե՛ք, մի՛ մոռացեք»։
Ալավերդյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը վախենում է և՛ Ալիևից, և՛ Էրդողանից. «Նախ և առաջ նա վախենում է արցախցիներից: Ներկայիս իշխանության ներկայացուցիչները վախենում են առերեսվել ազնիվ մղումներով, ազնիվ ոգի ունեցող մարդկանց հետ»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее