▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի աշխատակազմի շենքը թանկարժեք վերանորոգում են անում

«Վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, սակայն նորոգման ընթացքում որոշել են պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։

«Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։

Պայմանագիրը կնքվել է սեպտմեբերի 1-ին, շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, մեկնարկում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում 100 աշխատանքային օր հետո։

Նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее