Հազարավոր մարդիկ ԱԺ-ի դիմաց բողոքում են, իսկ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները մեկը մյուսի հետևից ստանում է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի նկատողությունը` վարման կարգի վերաբերյալ չխոսելու համար: Հասցրեցին անջատել թե' Նիկոլ Փաշինյանի, թե' Զարուհի Փոստանջյանի խոսափողները:
Միակ երջանիկը ՀՀԿ-ական Գալուստ Սահակյան էր, ով խոսեց վարման կարգից, և տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու պարտադիր կենսաթոշակային վճարների մասին օրենքի հետաձգման և հետագայում փոփոխման մասին նախագծին:
Այժմ ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում է: