|
Կարդացեք նաև՝ հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրավական պետության հարցը լուծելու համար պետք է փոխվի բողոքի խրոնոլոգիան։
Քաղաքացին չի բողոքում իր գողացված ձայների համար։
Քաղաքացին բողոքում է Գագիկ Ծառուկյանին ապօրինի կալանավորելու համար։
Երբ քաղաքացին կընկալի, որ իր ձայնն ավելի թանկ է, այդ ժամանակ խնդիրը չի հասնի Գագիկ Ծառուկյանի դեմ անարդարության համար բողոքելուն։
Իսկ քաղաքացին դա կընկալի, երբ ժողովուրդն իշխանությունը կվերադարձնի իրեն, երբ ժողովրդից դուրս եկած վերնախավը քաղաքացուն կմոբիլիզացնի իր իրավունքների շուրջ»։
***
|
MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը, անդրադառնալով Ծառուկյանին պատկանող Օլիմպավանի կապարակնքմանը, ասել է․ «Ով փակել ա, իրա երեխեն ինչ-որ տեղ չի մարզվո՞ւմ։ Գնացեք, էդ զալը փակեք․․․ Էսքան մարզիչ ա աշխատում, մաքրուհիներ, ադմինիստրացիա, անվտանգություն, ամեն մեկն իրա հոգսն ունի։ Ընդամենն ուզում ենք դռները բացեն, երեխեքը մարզվեն, օգոստոսին աշխարհի մրցումներն են, գնալու եմ, եռագույնը բարձրացնելու համար ասեմ՝ Օլիմպավանը փակ էր, չկարողացա՞նք պատրաստվենք»։
***
|
|
Ինչպես հայտնի է, Ծառուկյանին պատկանող Օլիմպավանը ևս փակել են. մարզվողներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ «Խնդրում եմ Օլիմպավանը բացեն, երեխեքը պարապեն․․․ Առավոտ շուտ գալ, դուռը թակել, ասել՝ 5 րոպեից շենքն ազատեք, մի քիչ չեմ տեսնում դա ճիշտ»,- լրագողների հետ զրույցում ասել է բասկետբոլի մարզիչ Թովմաս Օրդանյանը։
***
«Աջակցում ենք պարոն Ծառուկյանին ու դատապարտում այն վիդեոն, որտեղ երևում է՝ ինչպես են 70 տարեկան մարդուն գետնին տապալում»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող Multi Wellness-ի աշխատակցուհին։ «Եթե մարդը սխալ բաներ ա արել, թողնում եմ իրավաբաններին, բայց շոու մի արեք, էդ մարդը լիքը բաներ ունի արած հայ ազգի համար։ Էդ մարդը բարերար ա, բարեգործ ա, գոնե մի քիչ քաղաքավարի արեք ամեն ինչը»,- նշեց նա։
Արդեն հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կապարակնքված ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
***
«Ո՞վ է պատասխան տալու մեր անգործության համար։ Էս ի՞նչ դարձրեց էս երկիրը»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող Multi Wellness-ի աշխատակցուհին։ «Ես տասը տարի ստեղ աշխատում եմ ու պարոն Ծառուկյանն ամեն հարցով մեր թիկունքին կանգնած է եղել, մեզ պաշտպանված ենք զգացել, իսկ էսօր ոնց որ անտեր լինենք»,- նշեց նա։ «Պարոն Փաշինյանը չի տեսնո՞ւմ իր ժողովրդի վիճակը, թե՞ էլի կասի՝ էդ դրվագը չեմ տեսել»,- հավելեց կինը։
***
«Multi Wellness»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան․ «Ուզում ենք բացեն ակումբը, աշխատենք։ Մեծ թվով արցախցիներ են ստեղ աշխատում, վարձ են տալիս, վարկեր ունեն»,- ասաց աշխատակցուհիներից մեկը, ով ևս Արցախից է, 3 տարի այս կենտրոնում է աշխատում։ «Մենք հիպոթեքով տուն ենք վերցրել, պետությունը էն 4 մլն-ը չի տալիս, ասում է՝ չեմ տալիս, տուն ես վերցրել, ուրեմն կարաս փակես, բայց ես 140 հազար աշխատավարձ եմ ստանում, 190 հազար հիպոթեք տալիս, աղջիկս է օգնում, բայց ինչքա՞ն»,- հավելեց նա։
***
|
|
«Հարցը գնալով բարդանում է։ Փակել են, պլոմբել, աշխատակիները մնացել են անգործ։ Անորոշ վիճակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Multi Wellness-ի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։ «Չհաշված, որ ներսում վտանգավոր վիճակ է՝ բասեինները միացված, ջեռուցումները միացված բասեինների քլորականները։ Ակումբը մեծ վնաս է կրում։ Դիմել եմ Քննչական, սպասում եմ պատասխանին, որը դեռ չեմ ստացել»,- հավելել է նա։
***
|
|
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Multi Wellness»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են բացել կենտրոնը։ «Շուրջ 150 աշխատակիցներ անգործ են մնացել, ամեն մեկս ունենք տուն, անչափահաս երեխաներ, վարկեր և այլն։ Կորցրել ենք մեր աշխատանքը, ի՞նչ անենք․ ոչ մի նորություն չկա, անորոշ վիճակ է։ Արդեն 6 օր աշխատանք չունենք։ Տվեք մեր աշխատանքը։ Բացեք, մենք աշխատանեք, մնացած ձեր հարցերը դուք լուծեք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Multi Wellness»-ի մարզիչ Հայկը։
***
|
|
«Երկուշաբթի առավոտյան լուր ստացանք, որ այստեղ քննչական գործողություններ են ընթանում, եկանք։ Մեր մոտից վերցրեցին 3 սերվերներ, 19 համակարգիչներ, բոլոր աշխատակցիների անձնական հեռախոսները»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եուրոմոթորս» ընկերության տասը տարվա տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը։ Նրա խոսքով՝ իրենք աշխատում են արդար ու թափանցիկ և որ «Եուրոմոթորս»-ը փակելու իրավական պատճառներ չկային։ «Բացի այն, որ սեփականատերը պարոն Ծառուկյանն է, այլ բան չեմ տեսնում»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն ԲՀԿ առաջնորդի։
|
|