▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից ու SMS-ներից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սեւ ցուցակում, այլեւ նրա ընկերները, հարազատները։

Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։ Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ եւ «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։

Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее