▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանից մի հատ «կալոշ» էլ ուզես՝ չի տա, բայց ՀՀ տարածքները հաճույքով հանձնում է․․. ընդդիմադիր

Փաշինյանից մի հատ «կալոշ» էլ ուզես՝ չի տա, բայց ՀՀ տարածքները հաճույքով հանձնում է․․. ընդդիմադիր

ՀՀ իշխանությունների միակ մտահոգությունը սեփական աթոռը պահելն է, այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ցիտելով նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ձևակերպումը․ «Ասում էր՝ եթե Փաշինյանից սեփական կալոշն ուզես, չի տա, պայքար կտանի մինչև վերջ, բայց եթե ուզես Հայաստանի ու Արցախի տարածքները, մեծ հաճույքով կտա՝ մի պայմանով, որ մնա իր աթոռին»։

Թարմացված․ «Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում ոչ միայն դիվանագիտական նրբություններին, այլ՝ անգամ բանակցությունների տարրական կանոններին»,- անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը խոսում է տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում ու հակադարձում է․ հայկական կողմից սկզբունքների շուրջ հստակ մոտեցում չկա։

Թարմացված․ «Խաղաղության գործընթացն ի սկզբանե ձախողված է․ խաղաղությունն արդարության հիման վրա կարող է ձևավորվել, անարդար խաղաղությունը կարճաժամկետ ու վտանգավոր է»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ խեղճությունը բերելու է նորանոր պահանջներ․ «ՀՀ-ն ու Ադրբեջանը կարող են ունենալ խաղաղության համաձայնություն՝ արդարության հիման վրա, երբ կհարգվեն ՀՀ շահերը, արցախահայության շահերը, մինչդեռ նման թուղթ սեղանի վրա չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее