«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների նախաձեռնած փողոցային պայքարի սկզբնական օրերին իշխանության օրենսդիրների շրջանակում քննարկել են «կոնտր» հանրահավաքներ անցկացնելու սցենարներ, ինչպես արեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են՝ չգնալ նման քայլի, քանի որ իշխանության դեմ տրամադրված մարդկանց քանակն այժմ ավելի շատ է, քան պատերազմից հետո էր։ Եվ երկու հակադիր ճամբարների հավաքը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ ՔՊ-ականներից մեկը երեկ մեզ համոզում էր, որ իրենց վարկանիշը չի նվազել՝ այս օրերին իրենց հազարավոր քաղաքացիներ են զանգում, հորդորում հավաք կազմակերպել, որ Փաշինյանի աջակիցներն էլ իրենց խոսքն ասեն։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու հավաք չեն կազմակերպում, պատասխանեց․ «Վտանգավոր է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Փաշինյանին հորդորել են չգնալ նման քայլի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet