▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ, քանի որ ԵԱՏՄ-ից օգուտները կվերանան՝ երկրի՝ Եվրոպա վերադիրքավորման դեպքում, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։ Մեդվեդևը նաև նշել է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը, ապա հնարավոր չի լինի մնալ ԵԱՏՄ անդամ, ինչը նշանակում է, որ ստիպված կլինի գազի համար վճարել եվրոպական գներով։ «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հավելել է նա։

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն ներս է քաշում հանրապետությունը ԵՄ՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի միջև, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել հենց իր թուլացած հետույքի վրա։ Ըստ ամենայնի, հենց սա էլ մոտ ժամանակներս պատրաստվում է անել Նիկոլ մականունով ինչ-որ մի մարդուկ։ Նա համառորեն ներս է քաշում իր գերտերությունը Եվրամիություն՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»,- գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее